ՀՅ Դաշնակցութեան 120ամեակին Առիթով Նամականիշներ Կը Հրապարակուին
ԳԼԵՆԴԷՅԼ.- Այս տարի լրանում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 120ամեակը: Ուրախութեամբ յայտնում ենք, որ այդ առիթով ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կեդրոնական կոմիտէի հանրային կապի յանձնախումբը հրատարակել է չորս տեսակի յիշատակի նամականիշներ, որոնք հաստատուած են երկրի նամակատան հաստատութեան՝ US Post Office-ի կողմից, եւ Միացեալ Նահանգներում կարելի է օգտագործել սովորական նամակների առաքման համար: Սոյն նամականիշների հետ մէկտեղ, յանձնախումբը հրատարակել է նաեւ պատկերազարդ համապատասխան ծրարներ՝ նամականիշների խորհրդապատկերներով ու բացատրութեամբ:
Հետաքրքրուողները նամականիշների եւ ծրարների գնման եւ պատուէրների համար կարող են կապուել հանրային կապի յանձնախմբի գրասենեակի հետ՝ PublicRelations@ARF1890.com ելեկտրոնային փոստով կամ զանգահարելով (818) 243-7059 begin_of_the_skype_highlighting (818) 243-7059 end_of_the_skype_highlighting հեռախօսահամարով:
«« վերադարձ ««



