ARMENIAN ENGLISH
A- A A+

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 2012

Ապրիլ 2012

Յունիս 19, 2010 Տպագրում

Նախագահ Սարգսեան Հանդիպում Ունեցաւ Մինսքի Խմբակի Համանախագահներուն Հետ

Նախագահ Սարգսեան Հանդիպում Ունեցաւ Մինսքի Խմբակի Համանախագահներուն Հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան երէկ Ս. Փեթերսպուրկի մէջ մասնակցեցաւ Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին։

Հանրապետութեան նախագահը այնուհետեւ հանդիպում ունեցաւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներ Իկոր Փոփոքի (Ռուսիա), Պեռնար Ֆասիէի (Ֆրանսա), Ռոպըրթ Պրատքէի (Միացեալ Նահանգներ) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփրչիքի հետ։ Քննարկուեցան Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման ներկայ հանգրուանի վերաբերող հարցեր։

Նախագահի մասնակցութեամբ հանդիպումէն ետք, արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան եւ համանախագահները անդրադարձան համանախագահներու՝ Հայաստան կատարելիք յառաջիկայ այցելութեան մանրամասնութիւններուն։

«« վերադարձ ««