ARMENIAN ENGLISH
A- A A+

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 2012

Ապրիլ 2012

Յունիս 23, 2010 Տպագրում

REPORT.Amը Մէկ Տարեկան Է

REPORT.Amը Մէկ Տարեկան Է

Հայրենի «Report.am» կայքէջը թեւակոխած է իր առաջին ամեակը։ Այս առիթով կը շնորհաւորենք կայքէջը՝ մաղթելով յարատեւութիւն եւ մնայուն զարգացում։ Ստորեւ՝ այս առիթով կայքէջին վրայ տեղադրուած գրութիւնը։

Անընդհատ մեզ փորձում են համոզել, որ Հայաստանում չի կարող անկախ լրատուամիջոց լինել: Չի կարող լինել լրատուամիջոց, որն ի սկզբանէ ծախուած չէ կամ, առնուազն, որեւէ պահի չի ծախուելու:

Պատկերացրէք թանգարանի պահակի, ով հսկում է, որպէսզի չգողանան թանգարանում պահուող արժէքները:

Կամ մի հաւաքարարի, ով մաքրում է քաղաքի մայթերը, որպէսզի դրանք մաքուր լինեն:

Ու մի դայեակի, ով խնամում է երեխային, որպէսզի նա մեծանայ:

Այդ մարդկանց վճարում են: Թանգարանի պահակին վճարում են նրա համար, որ նա պահպանում է թանգարանի արժէքները, հաւաքարարին վճարում են, որ նա մաքուր պահի մայթերը, դայեակին վճարում են, որ նա խնամի երեխային: Արդեօ՞ք սա նշանակում է, որ այս մարդիկ ծախուած են:

Այլ բան է, որ պահակին վճարեն եւ պահանջեն, որ նա երբեմն աչք փակի, երբ թանգարանի աշխատակիցները թռցնում են թանգարանում պահուող արժէքները:

Եթէ հաւաքարարին վճարեն նրա համար, որ նա հաւաքի մայթի աղբը եւ թափի այն ինչ-որ մէկի տանը:

Եթէ դայեակին վճարեն, որ նա երեխային սովորեցնի հետաքրքիր հայհոյանքներ:

Անընդհատ մեզ փորձում են համոզել, որ Հայաստանում չի կարող անկախ լրատուամիջոց լինել: Չի կարող լինել լրատուամիջոց, որն ի սկզբանէ ծախուած չէ կամ, առնուազն, որեւէ պահի չի ծախուելու:

Ի հարկէ չի կարող: Եւ մենք էլ, անտարակոյս, անկախ չենք. այնքանով, որքանով կախուած ենք ճշմարտութեան, բարոյականութեան եւ հայրենասիրութեան մեր պատկերացումներից:

Եւ մենք էլ անտարակոյս ծախուած ենք եւ պատրաստ ենք ամէն վայրկեան ծախուել. նրան, ով ուզում է պահպանել արժէքները, մաքուր պահել ու մեծացնել մեր փոքրիկ երկիրը:

Մենք փորձում ենք պահակ լինել, հաւաքարար ու դայեակ:

Չգիտենք, որքանով է դա մեզ յաջողւում:

Report.am

Յ.Գ. Այս նիւթը մենք տեղադրել էինք կէս տարի առաջ էլ, երբ մեր կայքը դարձել էր կէս տարեկան: Հաւանական է, որ տեղադրենք մէկ տարի յետոյ էլ, երբ լինենք երկու տարեկան եւ պարբերաբար մեր ամէն ամեակին, այնքան ժամանակ, քանի դեռ մեզ կը շարունակեն համոզել, որ Հայաստանում չի կարող անկախ լրատուամիջոց լինել:

«« վերադարձ ««